Ռոբերտ Դաունի-կրտսերը, Forbes-ի վարկածով, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը: Վարկանիշի առաջին տեղը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Ռոբերտ Դաունի-կրտսերը, որն անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է 75 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում է Forbes-ը, 49-ամյա Դաունի-կրտսերին եկամուտների հիմնական գումարը բերել է «Երկաթե մարդ-3» բլոքբասթերում խաղացած դերը, որը դարձել է 2013 թվականի ամենահասութաբեր ֆիլմը՝ վարձույթում հավաքելով 1,2 մլրդ դոլար:

Ցուցակի երկրորդ տեղում համաշխարհային ռեստլինգի նախկին աստղ Դուեյն Ջոնսոնն է, որը վաստակել է 52 մլն դոլար: Այս տարի ավելի ուշ էկրաններ կբարձրանա նրա մասնակցությամբ «Հերակլես» ֆիլմը, իսկ 2015 թվականին՝ «Սան Անդրեասը»:

Առաջատարների եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը, որը «Օսկարի» էր անվանակարգվել «Ընկերս խենթ է» (2012) եւ «Խարդախություն ամերիկյան ձեւով» (2013) ֆիլմերում խաղացած դերերի համար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 46 մլն դոլար:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է Լեոնարդո դի Կապրիոն (39 մլն դոլար), որը վերջին ժամանակներս գլխավոր դերեր է խաղացել միանգամից երկու կինոնկարներում՝ «Գայլը Ուոլ սթրիթից» եւ «Մեծն Գեթսբին»: Ցուցակի հինգերորդ տեղում «Թոր» ֆիլմի աստղ ավստրալացի Քրիս Հեմսֆորթն է (37 մլն դոլար):

Վարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Լիամ Նիսոնը (36 մլն դոլար), Բեն Աֆլեքը եւ Քրիստիան Բեյլը (35-ական մլն դոլար), Ուիլ Սմիթը եւ Մարկ Ուոլբերգը (32-ական մլն դոլար), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA