Քաղաքականություն

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամները Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ քննարկել են սիրիահայերի խնդիրը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամները Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ  քննարկել են սիրիահայերի խնդիրը

ԵՐԵՎԱՆ 18 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամները կարճատեւ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվող կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզը»-ը, քննարկվել են սիրիական ճգնաժամի հետեւաքով միլիոնավոր ներգաղթյալների, փախստականների հարցը: Մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայում հայկական համայնքի խնդիրներին ու հումանիտար ճգնաժամին:

Կողմերը քննարկել են նաեւ քեսաբահայության խնդիրներն ու Թուրքիայի դերը Քեսաբում եւ Հալեպում, հատկապես հայ համայնքի ներկայացուցիչների դեմ ուղղված բռնությունների հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում