24 տարի առաջ այս օրը Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Օլիվիե Դըկոտինյի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է դեսպանը։
24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ. հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ pic.twitter.com/vOOFWt3SMK
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 29, 2025