Քեսաբում կյանքը փոքր-ինչ բարելավվել է, սակայն անցնելու դեռ երկար ճանապարհ կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում կյանքն աստիճանաբար բարելավվում է, ենթակառուցվածքներն ավելի լավ են գործում, սակայն դեռ անցնելու բավական երկար ճանապարհ կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Քեսաբին տրամադրված օժանդակություններն հերթականությամբ բաժանվում են բնակիչներին: Նրա խոսքով` արդեն 2 դրամական օժանդակություններ բաժանվել են քեսաբցիներին, բացի այդ, Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը տարբեր տեսակի մթերքներ է բաժանել բնակիչներին: «Տրամադրված գումարներով ջրի ամբարներ են գնել, որոնք գողացվել էին, նաև բույսերը դեղելու պոմպ են գնել, որը բնակիչները միմյանց փոխանցելով կօգտագործեն»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ սիրիական իշխանությունները մինչև ձմեռ բույսերը դեղելու համար նախատեսված տրակտորներ է տրամադրել:

Կարո Մանճիկյանը նաև տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներում քեսաբցիներին կտրամադրվեն մյուս օժանդակությունները:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ են կրել: Որոշ տներ անբնակելի են, մի մասը հրկիզված, թալանված և կողպտված են, որոշ տներ էլ փոքր վնասներ են կրել:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէրմարտի 21-ին` Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելէին «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Հայերեն English Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը