Շոու բիզնես

Մանկական «Վիտեբսկ 2014»-ի երրորդ մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող Միկան

2 րոպեի ընթերցում

Մանկական «Վիտեբսկ 2014»-ի երրորդ մրցանակին արժանացել է Հայաստանը ներկայացնող Միկան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիտեբսկ 2014» մանկական երաժշտական միջազգային մրցույթի երրորդ մրցանակը բաժին է հասել Հայաստանի ներկայացուցիչ 10-ամյա Միկային: Փոքրիկն արժանացել է նաև հազար դոլար դրամական պարգևի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սլավյանսկի բազար» փառատոնի պաշտոնական կայքը, Գրան պրի մրցանակին և 5 հազար դոլար պարգևին է արժանացել Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Բագինսկայան:

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 8-16-ը անցկացվող «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվել են «Վիտեբսկ 2014» էստրադային երգի կատարողների և «Վիտեբսկ 2014» մանկական երաժշտական միջազգային մրցույթները: Այս երկու մրցույթներին էլ Հայաստանը ներկայացնելու համար Վիտեբսկ էին մեկնել 28-ամյա Տիգրանուհի Շահինյանը և 10-ամյա Միկան: «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Վիտեբսկում: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի ռուս, բելառուս և ուկրաինացի երգիչ-երգչուհիներ, հատուկ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ «Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը: Երեկոյի ընթացքում հանրությանն են ներկայացվել նաև երկու մրցույթների մասնակիցները:

«Վիտեբսկ 2014» մանկական միջազգային մրցույթն անցկացվում է 12-րդ անգամ, իսկ «Վիտեբսկ 2014» միջազգային էստրադային երգի կատարողների մրցույթը՝ 23-րդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում