Հայկական տոլման իր շուրջ կհամախմբի ազգային ուտեստի սիրահարներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խոհարարական ավանդույթները տոլմայի տեսքով ի ցույց կդրվեն Սարդարապատում` հայաստանցի և արտասահմանցի հյուրերին ցույց տալով, որ տոլման հայկական ծագման ուտելիք է: Արդեն չորրորդ անգամ անցկացվող «Ուդուլի» (խաղողի վազ) տոլմայի փառատոնը այս տարի կնշանավորվի մի քանի հանգամանքով: Նախ` փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ երկրներում հայտարարված զբոսաշրջային տարվա միջոցառումների ցանկ, որն ավելի լայնամասշտաբ կդարձնի այն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ, դա կնպաստի Հայաստանի տվյալ համայնքի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրվածության ավելացմանը: «Այսպիսի փառատոնները համայնքային զարգացման կարևոր նծանակություն ունեն: Դրանք նպաստում են համայնքներում զբոսաշրջության աշխուժացմանը, տեղական մշակույթի և խոհանոցի զարգացմանը, և, իհարկե, ազգային կերակրատեսակների ներկայացմանն ու պահպանմանը: Սա նաև հուշարձանները ներկայացնելու լավ օրնակ է, երբ արտասահմանցիները կարող են մասնակցել փառատոնին` միևնույն ժամանակ ծանոթանալով հայկական հուշարձաններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ապրեսյանը: Նա հիշեց, որ առաջին անգամ տոլմայի փառատոնի ժամանակ է տեղեկացել, որ Հայաստանում պատրաստվում է տոլմայի ավելի քան 70 տարատեսակ:

Տոլմայի տարատեսակների բազմազանության ավելացման մասին է խոսում նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքով, փառատոնը հնարավորություն է տալիս տոլմայի ավանդական տեսակների կողքին ներկայացնել նաև անհատական բաղադրատոմսերը, որի շնորհիվ էլ տարեցտարի ավելանում է «համեղ» փառատոնի ճաշացանկը: «Մենք ունենք մեր առաջ դրած հստակ նպատակ` նպաստել ազգային կերակրատեսակի`տոլմայի տարածմանը, նոր տարատեսակների պատրաստմանը և ավանդականի պահպանմանը: Մենք փոքր-ինչ հետ ենք մնացել խոհարարական աշխարհի զարգացումներից և ուզում ենք, որ մեր խոհանոցը ոչ միայն տեսանելի, այլ նաև հասանելի դառնա աշխարհում: Այս պահին ունենք դրսից հետաքրքրվող մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին, որը խոսում է դրա հանրահռչակման մասին»,-ասաց Մամուլյանը: Նա տեղեկացրեց, որ այս անգամ փառատոնն ուղեկցվելու է նաև ամենաերկար տոլմայի պատրաստման արարողությամբ, որին կհետևեն նաև «Դյուցազնագրքի» կոմիտեի անդամները, և, հնարավոր է, հաջորդ տարի փորձ արվի մուտք գործել «Դյուցազնագիրք»:

Տոլմայի փառատոնի տարածմանը նպաստող ևս մեկ հանգամանք կա: Այս տարի փառատոնն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցառումների ցանկում, որը հնարավորություն կտա վերջինի հյուրերին ծանոթացնել նաև հայկական խոհանոցին:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանի խոսքով` աշխարհում ընդունված տարբերակ է, երբ ինչ-որ փառատոնի շրջանակում ներկայացվում է տվյալ երկրի ավանդական խոհանոցը, ինչին կձգտի նաև Հայաստանը: «Շատ երկրներ փորձում են առիթը բաց չթողնել և արտասահմանցի հյուրերին ներկայացնել իրենց խոհանոցը: Այսօր շատ կարևոր է, որ մենք ևս ունենք այդպիսի առիթ`մեր հյուրերին ցույց տալու հայկական խոհանոցը: «Ոսկե ծիրան»-ին հավատարմագրված են ավելի քան 150 լրատվամիջոցներ, որոնց մի զգալի մասը միջազգային լրատվամիջոցներ են և որոնցից շատերը վաղը ներկա կգտնվեն տոլմայի փառատոնին»,- ասաց Հակոբյանը:

Փառատոնի անցկացման համար Սարդարապատի հուշահամալիրի ընտրությունը ևս պատահական չի եղել, քանի որ Սարդարապատը հայ ժողովրդի համար հաղթանակի խորհրդանիշներից մեկն է:

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը վստահ է, որ հաղթանակի շնչով պարուրված Սարդարապատում հայկական խոհանոցը ներկայացնելը լավագույն տարբերակն է: «Խորհրդանշական է, որ նման միջոցառումն իրականացվում է հայերի համար շատ կարևոր Սարդարապատի հուշահամալիրում, որը մեր հաղթանակի սիմվոլներից է: Պետք է ասել, որ հենց տոլման է այն կարևոր ուտեստներից մեկը, որ հայկական ավանդական կերակուրների մեջ կարևոր տեղ է ունեցել և պահպանվել է մինչ օրս»,-ասաց նա: Պողոսյանի խոսքով, փառատոնը նպաստում է նաև թանգարանի այցելուների աճին և պատմության վերաբերյալ նրանց տեղեկացվածությանը:

«Ուդուլի» տոլմայի փառատոնն անցկացվելու է հուլիսի 16-ին ժամը 18:00-ին: Դրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև երևանցիները, որոնց համար Հանրապետության հրապարակից վճարովի երթուղիներ կլինեն դեպի Սարդարապատ:

Հայերեն English

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ