Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի` ցանկացած միջազգային կառույցի միանալը կարող է որոշվել հանրաքվեով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկում է ընդլայնել հանրաքվեի ինստիտուտի շրջանակը: Ըստ սահմանադրագետների, մինչ օրս այդ ինստիտուտը չի կայացել եւ չի արդարացրել իրեն: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանի գնահատմամբ, Հայաստանում ընդամենը երկու անգամ է հանրաքվե անցկացվել, ինչն ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող պետության համար շատ նվազ ցուցանիշ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գեւորգ Դանիելյանը նշում է, որ ըստ նոր հայեցակարգի, հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարաձայնությունների դեպքում: «Արտաքինի հետ գերիշխում է այն կարծիքը, որ եթե Հայաստանը միանում է որևէ միջազգային կազմակերպությանը, ինչի արդյունքում այս կամ այն չափով սահմանափակվում է իշխանության իրավասությունները, լիազորությունները, հարցի քննարկումը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Սա կարելի է համարել միջազգային չափանիշ»,- հուլիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց նա` հավելելով, որ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի մինչեւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, ապա հարցը կարող է լուծվել հանրաքվեի միջոցով:

Երեւանում եւ մարզերում հասարակական կառույցները մասնակցում են սահմանադրական բարեփոխումներին ուղղված քննարկումների, որոնց նպատակն է քննարկել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկած դրույթները նոր Սահմանդրության վերաբերյալ:

Հայերեն

Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասին

Վաղարշյան փողոցում կրակոցների և վրաերթի փորձի դեպքի առթիվ վարույթի շրջանակներում 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Խորովածից գինի, ջազից արվեստներ ու արհեստներ․ ինչ փառատոններ են սպասվում առաջիկայում

ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ