Տնտեսություն

Տասը քայլ Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու համար

5 րոպեի ընթերցում

Տասը քայլ Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը այսուհետ աշխարհին ճանաչելի կլինի որպես «Անակնկալ ինժեներական լուծումների» երկիր` 5 տարվա ընթացքում փորձելով դառնալ տեխնոլոգիապես առաջատար 20 պետություններից մեկը: «Տեխնոլոգիական ոլորտում նոր թափ հավաքող երկրում զարգացման ծրագրերը ամբիցիոզ են, սակայն իրատեսական»,- համոզված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը, ով ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նախաձեռնողներից է: «Արմենպրես»-ը առանձնացրել է ռազմավարության հիմնական 10 քայլերը, որոնց շնորհիվ Հայաստանը մարտահրավեր կնետի աշխարհի հզորագույն ինովացիոն երկրներին` համալրելով նրանց շարքերը:

Քայլ 1. Ոլորտի զարգացումը սկսվում է կրթությունից: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումնական ծրագրերի ուժեղացման համար խթանվելու են կրթական հետազոտությունները: Բացի այդ, քայլ է արվելու զինվորական ծառայության ընթացքում ներդնել բարձր տեխնոլոգիական կրթության, իսկ 2018 թվականին ծրագրում ներգրավված ունենալ շուրջ 1000 երիտասարդների, ովքեր ՏՏ ոլորտի կրթությունը ստացել են բանակում:

Քայլ 2. Տեխնոլոգիական ոլորտի աշխատուժի եռապատկում: Նպատակն իրագործելու համար նախատեսվում է ստեղծել uitestudent.org կայքը, որը կհանդիսանա այլընտրանքային կրթության հարթակ դպրոցականների և ուսանողներրի համար: Աշխատուժի ավելացման համար նախատեսվում են նաև դրամաշնորհների տրամադրում և մասնագետների վերապատրաստումներ: Նախատեսվում է դասախողների համար լրացուցիչ վարձրատրության սահմանում, որի շնորհիվ կրթության որակը կարող է էապես բարելավվել:

Քայլ 3. Բոլորը դեպի Հայաստան: Հայաստանը որպես տեղեկատվական երկիր ներկայացնելու համար ռազմավարության վերջին տարում` 2018 թվականին Հայաստանը կհյուրընկալի տեխնոլոգիական համաշխարհային համաժողովի մասնակիցներին: Կանցկացվեն բազմապիսի ֆորումներ և միջոցառումներ, որտեղ կներկայացվեն այս տարիների նվաճումները:

Քայլ 4. Սկսնակ կազմակերպությունների (Start-up) մշակույթի ձևավորում: Առաջիկա 5 տարիներն, ապա նաև հետագայում, մեծ տեղ է հատկացվելու սկսնակ ձեռներեցներին, որոնք կստանան նորաստեղծ ընկերությունների առաջնորդման համար խորհրդատվություն, ոլորտի առաջատարների հետ համագործակցության հնարավորություն: Նրանց համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ` սեփական բիզնեսը սկսելու համար:

Քայլ 5. Հայկական ֆոնդի ստեղծում: Դա թույլ կտա ֆինանսավորել սկսնակ ձեռներացներին, ինչպես նաև խրախուսել կազմակերպությունների մուտքը դեպի մարզեր: Այս քայլով նախատեսվում է նաև հարկային արտոնությունների սահմանում մարզերում ձեռնարեցության խթանման համար:

Քայլ 6. Սփյուռքի «վերադարձը» Հայաստան: Այս քայլով նախատեսվում է ներգրավվել սփյուռքի և արտերկրի տեխնոլոգիական և գործարար ներուժը` սկսնակ ընկերություններին խորհրդատվական և ներդրումային աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաև նրանց առաջարկած լուծումները արտերկրում վաճառելու համար:

Քայլ 7. Զարգացման ազգային խորհուրդը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կվերափոխվի որպես Բարձր տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի, որը կհամատեղի երկրում ՏՏ ոլորտի ընկերություններին:

Քայլ 8. Պետական պաշտոնյաները` ոլորտի աջակիցներ: Ոլորտի համապարփակ զարգացման համար ներգրավվելու են նաև պետական սեկտորի անձինք: Նախագահին առաջարկվելու է ունենալ Բարձր տեխնոլոգիաների գծով խորհրդական: Միևնույն ժամանակ նախատեսվում է Ազգային ժողովում ունենալ բարձր տեխնոլոգիաների զարգացման աշխատանքային խումբ :

Քայլ 9. Ոլորտի ակտիվ լուսաբանում: Հանրային իրազեկման բարձրացման համար մոտակա տարիներին Հայաստանում նախատեսվում է ստեղծել բիզնես բնույթի հեռուստատեսություն, ավելացնել թեմատիկ հաղորդումները, ստեղծել մամուլի ակումբ, որտեղ կլուսաբանվեն բացառապես ոլորտի նորություններ: Բացի այդ, կհայտարարվեն բազմաթիվ մրցանակաբաշխություններ` ոլորտը լուսաբանող լրատվամիջոցների համար:

Քայլ 10. «Անակնկալ ինժեներական լուծումների» երկիրը: Հայաստանը աշխարհին կներկայանա նոր բրենդով և տեխնոլոգիական ոլորտի նոր նվաճումներով: «Surprising Engineering» բրենդը դառնալու է որակի չափանիշ հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար:

Պատրաստեց Գոհար Ավետիսյանը

Տեղադրություն

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում