ՍԴ-ը կանդրադառնա կուտակային կենսաթոշակների օրենքի վերաբերյալ իր որոշման կատարմանը. Գագիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ տարեկան հաշվետվության մեջ կանդրադառնան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու ՍԴ որոշման կատարմանը: Այս մասին Արմավիրի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը: «ՍԴ որոշումը բազմաշերտ է, շատ խորն է և խելամիտ իրականացնելու պարագայում, ես վստահ եմ, խնդրի արդար լուծումները կգտնվեն: Անկախ նրանից` մեզ կրկին կդիմեն, թե ոչ, մենք պարտավոր ենք մեր որոշման կատարման վիճակին անդրադառնալ: Ես ստեղծել եմ հատուկ աշխատաքնային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և մենք որոշումների կատարման տարեկան արդյունքներում կանդրադառնանք այդ հարցին ու կներկայացնենք մեր պատկերացմամբ` ապրիլի 2-ին կայացված որոշման կատարման վիճակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց ՍԴ նախագահը:

Այն դիտարկմանն ի պատասխան, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով խախտվում է պետական սեկտորի աշխատողների սահմանադրական իրավունքը, Գագիկ Հարությունյանը նշեց. «Չափազանց անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել: Որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ-ում քննության առարկա դառնալ, եթե նախապես կարծիք է արտահայտվում, պաշտոնանկության պատճառ կարող է հանդիսնալ: Ես չեմ բացառում, որ այդ հարցով նորից դիմում կլինի, քանի որ քաղաքական ուժերը խոսում են այդ մասին: Մենք կուսումնասիրենք ու համապատասպան արձագանքը կլինի դատարանի արձագանքը»:

Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանական մեծամասնության քվերակությամբ անցավ առաջին, երկրորդ ու երրորդ ընթերցումներով: Oրենսդրական նախաձեռնությամբ առջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին