Բրիտանական Pink Floyd հռչակավոր խումբը կթողարկի 20 տարվա ընթացքում առաջին ալբոմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Pink Floyd հռչակավոր խմբի՝ քսան տարվա ընթացքում առաջին նոր ալբոմը, որն ստացել Է "The Endless River" անվանումը, վաճառքի կհանվի 2014 թվականի հոկտեմբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Digital Spy պորտալը:

Pink Floyd-ի ղեկավար Դեւիդ Գիլմորի կինը՝ Փոլի Սամսոնը, Twitter-ի իր բլոգում գրել Է, որ նոր սավառակի համար երգերը պատրաստվել են տակավին 1994 թվականին՝ "The Division Bell" ալբոմի վրա աշխատելու ժամանակ: "The Endless River"-ի համար երաժշտությունը գրել են Գիլմորը, Նիկ Մեյսոնը եւ Ռիչարդ Ռայթը: Ինչ վերաբերում Է վոկալ պարտիային, ապա այն, Սամսոնի խոսքով՝ գրվել Է վերջին տարվա ընթացքում:

Pink Floyd-ի՝ թողարկման պատրաստվող նոր ալբոմի վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ երգչուհի Դուրգա ՄակԲրում Հադսոնը, որը կոլեկտիվի հետ ելույթ Է ունեցել 1980-ական թվականներին: «Շուտով լույս կտեսնի Pink Floyd-ի նոր ալբոմը, եւ ես կլինեմ այնտեղ»,- գրել Է նա Facebook-ի իր Էջում:

Այս պահի դրությամբ Pink Floyd-ի վերջին ստուդիական ալբոմը "The Division Bell"-ն Է, որը թողարկվել Է 20 տարի առաջ: Դրա լույսընծայումից հետո խումբը դասական կազմով ելույթ Է ունեցել սոսկ մեկ անգամ՝ 2005 թվականին: Այն ժամանակ Նիկ Մեյսոնը, Ռոջեր Ուոթերսը, Ռիչարդ Ռայթը եւ Դեւիդ Գիլմորը ելույթ են ունեցել «Live8ե բարեգործական համերգում:

Pink Floyd խումբը, որը հռչակվել Է նաեւ իր սկավառակների նորաստեղծական ձեւավորմամբ եւ վիթխարի շոուներով, կազմվել Է 1965 թվականին: Իր գոյության ընթացքում կոլեկտիվը ձայնագրել Է 14 ստուդիական ալբոմ, որոնց ավելի քան 200 միլիոն օրինակ վաճառվել Է ամբողջ աշխարհում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում