Շոու բիզնես

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը պապիկ Է դարձել

1 րոպեի ընթերցում

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը պապիկ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը 50 տարեկանում պապիկ Է դարձել. նրա Ուեսթոն որդին առաջնեկն Է ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին գրել Է Daily Mail թերթը:

Ինչպես հայտնի Է դարձել մամուլին, Ուեսթոն Քեյջի 23-ամյա կինը՝ Դանիելը, հուլիսի 1-ին որդի Է ծնել. նրան Լյուսիան Օգաստուս Քոփոլա Քեյջ անունն են տվել՝ ի հիշատակ տոհմակիցների:

«Լյուսիան անունը ռումինական տոհմածառից Է, ինչպես որ ես, իսկ Օգաստուս անունը վերցված Է Ուեսթոնի պապիկից»,-հայտնել Է Դանիել Քեյջը: Ուեսթոնի խոսքով՝ իր հայրը ցնծության մեջ Էր, երբ իմացավ, որ թոռ Է ունենալու:

Նիկոլաս Քեյջը Քոփոլաների ընտանիքի երրորդ սերունդն Է: Նշանավոր կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոփոլան նրա հորեղբայն Է: Այժմ դերասանը եւ նրա երրորդ կինը՝ Էլիսա Քիմը, դաստիարակում են իրենց ութամյա որդուն:

Նիկոլաս Քեյջը նկարահանվել Է 60-ից ավելի ֆիլմերում: Նա դերասանական արվեստի համար արժանացել Է մի շարք հեղինակավոր պարգեւների՝ չորս «Ոսկե գլոբուսի» եւ երկու «Օսկարի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում