ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում «Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչները, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, ներկայացրել են մրցարշավի ուիք-Էնդի շրջանակներում կայանալիք համերգի ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով F1News-ին:
Մարզասերները, որոնք գնել են բոլոր երեք օրվա տոմսերը, կկարողանան համերգ այցելել անվճար:
Համերգին կմասնակցեն Ռոբի Ուիլյամսը, Pet Shop Boys-ը, Բոբի Մառլիի ավագ որդին՝ Զիգգին, ամերիկացի սոուլ-կատարող Ջոն Լեջենդը, իսկ շոուի հեդլայներ կդառնա Ջենիֆեր Լոպեսը:
Համերգի մյուս մասնակիցների անունները կհայտարարվեն լրացուցիչ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: