«Սպիտակ»-ը՝ հոգեվիճակ. «Ռեինկարնացիա» խումբը ներկայացրեց իր նոր ձայնասկառավակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեինկարնացիա» խումբը երկրպագուների դատին հանձնեց իր նոր՝ «Սպիտակ» անունը կրող ձայնասկավառակը: Յոթ երգերից բաղկացած ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 1-ին՝ «El garden»-ում: Ձայնասկավառակը համապատասխանում է իր անվանմանը. ամբողջությամբ սպիտակ է: Ձայնասկավառակները երկրպագուներին բաժանվեցին անվճար և ինքնագրերով:

«Ձայնասկառակում ընդգրկված են յոթ երգեր, որոնք պետք է լսել, նոր միայն հասկանալ ոճը: Յոթ երգեր-ուղերձներ են: Նախորդ «Աղ ու հաց» ձայնասկավառակի նման «Սպիտակը» ևս անվճար ենք բաժանում: «Աղ ու հացը» մարդ ինչպե՞ս կարող է վաճառել, այնպես էլ «Սպիտակը» ինչպե՞ս վաճառենք: Ձայնասկավառակն այդպես է կոչվում, որովհետև սպիտակը հոգեվիճակ է բոլորիս համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը:

Խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանն ընդգծեց, որ ձայնասկավառակի երգերը հասանելի կլինեն բոլոր երկրպագուներին հենց այսօրվանից: «Քանի որ ֆիզիկապես չենք հասցնի բոլորին հրամցնել CD-ներով, արդեն այսօր գիշերը մեր ձայնասկավառակն անվճար, բարձր որակով կարող են ներբեռնել հենց մեր կայքից»,-նշեց Սուջյանը: Խմբի պրոդյուսերի խոսքով՝ «Ռեինկարնացիա»-ն որոշել է մոտակա մեկ ամսվա ընթացքում հանգստանալ և օգոստոսից շարունակել ծավալել բարեգործական և համերգային գործունեություն:

Երաժշտական կոլեկտիվը ստեղծվել է 2001 թվականին, մեներգիչ Ռոլանդ Գասպարյանիկողմից: Տարիների ընթացքում փոխվել են խմբի անդամները: Խումբը համարվում է ռեգգի ոճի առաջին կատարողը Հայաստանում, որը տարածել է ոճը և մեծ հայկական լսարան հավաքել: 2007թ. թողարկել է առաջին հայկական ռեգգի ալբոմը` «Ջանֆիդայից Ջամայկա` 60կմ» և առաջին տեսահոլովակը` «Ջան Ռաստաման»-ը: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում ու արտերկրում, արժանացել է բազմաթիվ մրցանակների: Մենահամերգներ է ունեցել երևանյան ակումբներում: «Ռեինկարնացիա»-ի երգացանկում են նաև հայկական արտադրության ֆիլմերի հայտնի soundtrack-եր:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ