Հայաստանը «Վիտեբսկ 2014» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթում կներկայացնի Տիգրանուհի Շահինյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 8-16-ը կանցկացվի «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի «Վիտեբսկ 2014» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանից մրցույթին կներկայանա երգչուհի Տիգրանուհի Շահինյանը: Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում նա հանդես կգա «Իմ երգը», «Ստենա» և «Ժը սյուի մալադ» երգերի կատարումներով:

«Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից, արժանանալով տարբեր մրցանակների: Տարբեր տարիներին մրցույթին մասնակցել են Միստր Իքսը (2004 թ., Հատուկ մրցանակ), Անի Քրիստին (2005 թ., Հա­տուկ մրցանակ), Կարինե Ասիրյանը (2006 թ., 2-րդ մրցանակ), Անդրեն (2007 թ., մասնակցել է որպես պատվավոր հյուր), Սերգեյ Խաչատրյանը (2008 թ., Հատուկ մրցանակ), Սոնա Գյուլխանյանը (2008 թ.), Լիլուն (2009 թ.), Անահիտ Շահբազյանը (2010 թ., 2-րդ մրցանակ), Նարեկ Մակարյանը (2011 թ.), Ռուսլան Էլյազյանը (2012 թ.), Վրեժ Կիրակոսյանը (2013 թ.):

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA