Իրավունք

Հովհաննես Մանուկյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Մանուկյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են ՔԿՀ-ներում բարեփոխումների  իրականացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` հունիսի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված դատաիրավական բարեփոխումների առաջնահերթություններին: Մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված ՀՀ արդարադատության նախարարության հիմնական հանձնառությունները՝ Հովհաննես Մանուկյանը դեսպանին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերն ու ուղղությունները: Անդրադառնալով իրականացվող դատաիրավական բարեփոխումներին՝ արդարադատության նախարարը շեշտել է անկախ և պատասխանատու դատական իշխանության անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորելով պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում. կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում էական բարեփոխումներ իրականացնելու հարցերը: Հանդիպմանը բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը և պատրաստակամություն է հայտնվել նպաստել դրա խորացմանն ու առավել արդյունավետ լինելուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում