Երևանում կանգնեցվեց Հիրոսիմայի ողբերգությունը խորհրդանշող Խաղաղության հուշաքարը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծությունից 69 տարի անց` 2014 թվականի հունիսի 25-ին այդ ողբերգությունը խորհրդանշող Խաղաղության հուշաքար տեղադրվեց Երևանի քաղաքապետարանին հարող մանկական զբոսայգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուշաքարը հիշեցնում է խաղաղության կարևորության մասին և խորհրդանշական քայլ է ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը:

Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան այրեր, Ճապոնիայից ժամանած պատվիրակությունը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը նշեց, որ 2012 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանն այց է կատարել Ճապոնիա, որի ընթացքում բարեկամության և համագործակցության հետագա խորացման մասին համատեղ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի և Ճապոնիայի միջև: Փաստաթղթում ամրագրված դրույթները վերաբերում են միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներին և Խաղաղության հուշաքարի բացումն այսօր ևս մեկ խորհրդանշական քայլ է ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը: Մենք գնահատում և արժևորում ենք այն մոտեցումը, որն ընտրվել է Խաղաղության քարի ասոցիացիայի կողմից` խաղաղության պատգամն աշխարհով մեկ սփռելու համար»,- ասաց նախագահի օգնականը:

Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան, նախարար Տակաշի Կուրային նկատեց, որ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբի պայթեցումից 69 տարի անց` այսօր էլ Ճապոնիայում կան մարդիկ, ովքեր տառապում են ատոմային ռմբակոծության հետևանքով: «Նման բան այլևս երբեք պետք է չկրկնիվի: Հայաստանին շնորհվող Խաղաղության քարը խորհրդանշում է ճապոնիայի ժողովրդի` խաղաղության մեջ ապրելու ցանկությունը, խաղաղ աշխարհ`առանց պատերազմի, ռասայական, կրոնական, լեզվական և մշակութային խտրականության: Կարծում եմ, փոփոխական միջազգային իրավիճակում մեր երկու երկրները կարող են համագործակցել խաղաղության հաստատման գործում», - ասաց փոխդեսպանը:

«Հիրոսիմայի խաղաղության քար» ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յոջի Օկամոտոն ընթերցեց Հիրոսիմայի քաղաքապետի ուղերձը, ով շնորհակալություն հայտնեց Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին` յուրաքանչյուր տարի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի խաղաղության հիշատակի այգում անցկացվող ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար:

Ճապոնիայից ժամանած պատվիրակությունը Հայաստանում կմնա ևս երկու օր` ծանոթանալու մեր երկրին և մշակույթին: «Հայաստանում դեռ կլինենք ևս երկուսուկես օր, և քանի որ այցի հիմնական նպատակը Խաղաղության հուշաքարի բացումն էր, մյուս օրերը կտրամադրենք Հայաստանին ծանոթանալուն և համագործակցության հետագա ուղիներ փնտրելուն, քանի որ առաջին անգամ ենք Հայաստանում: Շնորհակալություն հայ ժողովրդին և ՀՀ նախագահին Խաղաղության քարը տեղադրելու որոշումն ընդունելու պատրաստակամության համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ասոցիացիայի նախագահ Միչիկո Ումեմոտոն:

1945 թվականի օգոստոսի6-ին մարդկության պատմության առաջին ատոմային ռումբը պայթեց Հիրոսիմայի վրա, որն ավերակների վերածեց քաղաքը, խլվեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք: Խաղաղության քարը ժամանակին ծառայել է որպես երկաթգծի սալաքար և գտնվել է պայթյունի էպիկենտորնից ընդամենը 200մ հեռավորությամբ: «Աշխարհն առանց պատերազմի» մաղթանքով ատոմային ռմբակոծությունից մի քանի տարի անց մոտ 188 նմանատիպ քար հավաքվեց Հիրոսիմայի տասը հազար քաղաքացիների կողմից, և յուրաքանչյուր քարի վրա փորագրվեցին խաղաղության համար աղոթող աստվածուհի Կաննոյի գծապատկերը և «From Heroshima» բառերը:

Միտք առաջացավ այս քարերից մեկական նվիրաբերել աշխարհի առաջնորդներին` որպես խաղաղության խորհրդանիշ: Քարը հիշեցնում է խաղաղության կարևորության մասին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան