ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Սթինգը՝ Մեծ Բրիտանիայի ամենաունեւոր երաժիշտներից մեկը, մտադիր է երեխաներին թողնել առանց ժառանգության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա պատմել է Daily Mail թերթին:
Ինչպես նշել է Սթինգը, նա ցանկանում է, որ իր վեց երեխաներն իրենք փող վաստակեն:
«Ես որոշակիորեն չեմ ցանկանում նրանց տրաստային ֆոնդեր թողնել, որոնք ծանր բեռ են լինելու: Նրանք պետք Է աշխատեն: Իմ բոլոր երեխաները գիտեն այդ մասին եւ հազվադեպ են ինձանից որեւԷ բան խնդրում, ես դա շատ եմ գնահատում ու հարգում»,-հայտարարել Է երգիչը:
Սթինգը վերապահություն Է արել, որ երեխաներին կօգներ, եթե նրանք ծանր վիճակում հայտնվեին, բայց երբեք հարկ չի եղել այդ անել:
The Police խմբի նախկին ղեկավարը մեծացել Է բանվորական ընտանիքում. այժմ նրա կարողությունը կազմում Է 180 մլն ֆունտ սթեռլինգ (306,7 մլն դոլար): Սթինգի ձայնագրությունները 100 միլիոն օրինակով տարածվել են աշխարհով մեկ:
Սթինգը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից՝ Ջոզեֆը (37 տարեկան) եւ Քեյթը (32 տարեկան), եւ չորս երեխա՝ երկրորդ ամուսնությունից՝ Բրիջիտ Մայքլը (30 տարեկան), Ջեյքը (28 տարեկան), Էլիոթ Փոլինը (23 տարեկան) եւ Ջակոմո Լուքը (18 տարեկան), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: