Իրավախախտ վարորդների համար օրենքի նոր նախագծով որոշ դեպքերում կսահմանվեն տուգանքների իջեցված դրույքաչափեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելուն ուղղված օրենքի նախագծով սահմանված են մի շարք դրույքաչափերի իջեցումներ իրավախախտ վարորդների համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նախագծում տեղ գտած փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: «ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ` ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով: Աշխատանքային խմբի աշխատանքների մի մասի արդյունքում կազմվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից ու սահմանված կարգով ներկայացվել Ազգային ժողովին»,- նշեց պաշտոնյան:

Նրա խոսքով` աշխատանքային խումբը կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնց ժամանակ հաշվի է առնվել ճանապարհային երթևեկություն կանոնների խախտման վիճակագրությունը, ըստ որի, 2012 թվականին կազմվել է իրավախախտման246 հազար 396, 2013-ին` 324 հազար 487 արձանագրություն, որոնցում 1-5 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքերը 2012-ին կազմել են արձանագրված խախտումների 80.9 տոկոսը, 2013-ին` 79 տոկոսը:

«Այսպիսով` օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումների համաձայն` առաջարկվում է երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազնացելու դեպքում գերազանցված մեկ կիլոմետրի համար տուգանքի չափը սահմանել 1000 դրամ: 11-30 կմ/ժ-ով յուրաքնաչյուր գերազանցված մեկ կիլիոմետրի համար` 1500 դրամ: Նախորդ կարգավորումներով դրույքաչափերը, համապատասխանաբար, 10 հազար և 30 հազար դրամ էին: Փաստորեն, 257 հազար 314 դեպքերի վրա են տարածվում այս փոփոխությոնները և հետևանքները հանրային ազդեցության առումով, կարծում եմ, նշանակալի կլինեն»,- ասաց փոխնախարարը:

Արսեն Մկրտչյանի ներկայացմամբ` հաջորդ փոփոխությունը վերաբերում է սահմանված տուգանքների չափերի պակասեցմանը` 30 օր և ավելի ու 60 օր և ավելի ժամանակահատվածում չվճարելու դեպքում: Գործող կարգավորումներով` 30 օր և ավելի չվճարելու դեպքում կրկնապատկում էին տուգանքի չափերը, իսկ 60 օր և ավելիի դեպքում` հնգապատկվում էին, ապա առաջարկվող նախագծով գանձվելու է մի դեպքում տուգանքի չափի 25, մյուս դեպքում` 75 տոկոսի չափով: «Աշխատանքային խումբը ուսումնասիրեց ու պարզ դարձավ, որ այս օրենսդրական կարգավորման պատճառը գանձելիության ցածր տոկոսն էր, որն այդ ժամանակ 25 տոկոս էր կազում, ներկայում 75 տոկոս գանձելիության մակարդակ է ապահովված, որի պայմաններում հանձնաժողովը առաջարկել է փոփոխություն: Արդյունքում` օրենքի նախագծով եռապատկման ու հնգապատկման դրույքաչափերը էականորեն նվազել են` 30 և ավելի օր չվճարելու դեպքում տուգանքի գումարի 25 տոկոսի չափով է հավելագրվում, 60 օր չվճարելու դեպքում` 50 տոկոսի չափով»,- ընդգծեց փոխնախարարը:

Արսեն Մկրտչյանի տեղեկացմամբ` տուգանքների չափը կխստացվի օրենքի նշյալ նախագծով այն վարորդների դեպքում, ովքեր կգերազանցեն թույլատրելի արագությունը 51-80 կմ/ժ-ով, որի դեպքում կկիրառվի 200 հազարի չափով տուգանք, իսկ 81 կմ/ժ-ով և ավելի գերազանցելու դեպքում` 500 հազար դրամի չափով:

Խստացումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերում: Մանսավորապես, առաջին դեպքում տուգանքի չափը կբարրձանա 5 հազար դրամից 20 հազար դրամի, իսկ ղեկին հեռախոսով խոսելու դեպքում վարորդները 3 հազարի փոխարեն կվճարեն 5 հազար դրամ տուգանք:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում