Շոու բիզնես

«Եվրատեսիլ 2014»-ի կազմակերպիչները 3,7 միլիոն դոլարի վնաս են կրել

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2014»-ի կազմակերպիչները 3,7 միլիոն դոլարի վնաս են կրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը դանիական Beautiful Copenhagen ընկերությանը հասցրել է 3,7 միլիոն դոլարի վնաս: Վերոնշյալ ընկերությունը, որ մրցույթի կազմակերպիչն էր, ընկել է հսկայական պարտքերի տակ եւ չի բացառվում, որ հայտնվի նաեւ դատարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Metro-ն, ընկերությունը դանիական հեռուստաընկերությանը պարտք է 17,8 միլիոն կրոն, ինչի հետեւանքով կարող է հայտնվել դատարանում: Պարտքերը փակելու համար ընկերությունը որոշել է վաճառել մրցույթի տեխնիկական սարքավորումները:

«Եվրատեսիլ 2014»-ն անցկացվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Մրցույթի եզրափակիչ փուլում ձայների առավելագույնը ստացավ Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Mp3-ն մրցույթին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում