Իրավունք

Հայտնի է Շանթ Հարությունյանի դատի ժամանակ դատարանի բակում կրակոցներ արձակած անձի ինքնությունը /լրացված/

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Շանթ Հարությունյանի դատի ժամանակ դատարանի բակում կրակոցներ արձակած անձի ինքնությունը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած անձը Հայկ Կյուրեղյանն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոտիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, նրան բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Օդամղիչ ատրճանակից նրա արձակած կրակոցներից ոստիկանության հինգ ծառայողներ են վիրավորվել:

Հունիսի 12-ին Երեւանի կենտրոնում անկարգություններ հրահրած«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդՇանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստի մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ են հնչել: Կրակողը նախ հայտարարել է, որ ամեն կերպ խանգարելու է դատավարությունը, այնուհետև, բարձրանալով մի մեքենայի վրա, սկսել է ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:

Պաշտոնական հաղորդագրություն. Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում