«Աստղային պատերազմներ. մաս 7» ֆիլմը կնկարահանվի Մեծ Բրիտանիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիսնեյի» եւ «Լուկասֆիլմի» համագործակցությամբ «Աստղային պատերազմներ. մաս 7» ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Մեծ Բրտանիայում: Նոր ֆիլմի նկարահանման լուրը հաստատել է Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնը: Նա թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Նոր ֆիլմի նկարահանումները Բրիտանիայում անցկացնելու որոշումը վկայում է բրիտանացիների անհավատալի տաղանդի մասին: Իսկ դա նշանակում է շատ աշխատանք եւ շատ ներդրումներ»:

Կառավարությունը ֆինանսապես կաջակցի ֆիլմին, որպեսզի Մեծ Բրիտանիայում շարունակի զարգանալ ֆիլմարտադրությունը:«Աստղային պատերազմներ. մաս 7» ֆիլմն ամբողջությամբ կնկարահանվի 2015 թվականին Լոնդոնից ոչ հեռու «Փայնվուդ» կինոստուդիայում: Ֆիլմի դերասանական աձնակազմում հայտնիներ են, այդ թվում` Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը ու Մարկ Հեմիլը:

Հայերեն English

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում