Շոու բիզնես

Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության բացմանը

2 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության բացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի փոպ-կատարող Ջենիֆեր Լոպեսը կմասնակցի ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սան Պաուլուում, միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ նրա մերժման վերաբերյալ հաղորդումները «վաղաժամ» Էին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է արգենտինական Infobae կայքը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցիչներին:

Լոպեսն ամերիկա-կուբացի ռեպեր Արմանդո Քրիստիան Պերեսի, որն ավելի հայտնի է որպես Փիտբուլ, եւ բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտեի հետ մասնակցել Է ֆուտբոլի 2014-ի աշխարհի առաջնության պաշտոնական երգի՝ We Are One-ի ձայնագրությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր, թե պրոդյուսերության հետ կապված խնդիրների պատճառով նա չի կարողանա ժամանել բացման արարողությանը:

«Ջենֆերը չի ցանկանում հիասթափեցնել ո՛չ իր երկրպագուներին, ո՛չ Էլ ֆուտբոլասերներին, այնպես որ նա կժամանի այնտեղ (բացման արարողությանը)»,- մեջբերում Է հրատարակությունը երգչուհու ներկայացուցիչների խոսքը:

25 րոպե տեւողությամբ արարողության ընթացքում ելույթ կունենան շուրջ 600 արտիստներ, այդ թվում մարմնամարզիկներ, ակրոբատներ եւ կապոԷյրա պարողներ: We Are One երգը՝ Լոպեսի, Փիտբուլի եւ Լեյտեի կատարմամբ, պետք Է եզրափակի արարողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում