«Միս ԱՄՆ» Է դարձել թեկվանդոյի սեւ գոտի նվաճած աղջիկը Լաս Վեգասից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի հաղթող Է ճանաչվել 24-ամյա Նիա Սանչեզը Լաս Վեգասից (Նեւադայի նահանգ), մրցույթ, որը հունիսի 8-ին ավարտվել Է ԱՄՆ-ի Բատոն Ռուժ քաղաքում (Լուիզիանայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն փորձությունների թվում, որոնք անցել են 50 նահանգները եւ մայրաքաղաքի Կուլումբիայի օկրուգը ներկայացնող աղջիկները, մտել են լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով ցուցադրաքայլքը, ինչպես նաեւ հարցերի պատասխանները: Սանչեզը, որն ավելի վաղ ճանաչվել Էր միս Նեւադա եւ նվաճել Էր թեքվանդոյի սեւ գոտի, ժյուրիի անդամների հետ կայացած զրույցի ժամանակ, մասնավորապես, նշել Է կանանց համար իրենց պաշտպանել կարողանալու կարեւորությունը:

Հաղթողի գլխին թագը դրել Է միս ԱՄՆ – 2013 Էրին Բրեդին Քոնեկտիկութի նահանգից: Մրցույթն անցկացվել Է 63-րդ անգամ: Այժմ Սանչեզը հաջորդ տարի ԱՄՆ-ը կներկայացնի «Միս աշխարհ» գեղեցկության մրցույթում:

«Միս ԱՄՆ» կոչմանն արժանանալու մրցույթին ավանդաբար մասնակցում են 18-ից մինչեւ 27 տարեկան աղջիկներ: Ի տարբերություն «Միս Ամերիկա» մրցույթի, այս տիտղոսի հավակնորդուհիներին հարկավոր չԷ հանդիսականներին ուրախացնել իրենց շնորհքներով. հիմնական ուշադրությունը դարձվում Է նրանց արտաքին տվյալներին եւ հնարամտությանը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Հոլիվուդ մոլորակը» խաղատունը, NBC հեռուստաընկերությունը եւ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը