Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը շարունակելու նպատակով բարեգործական երեկո է անցկացվել ԱՄՆ-ում

3 րոպեի ընթերցում

ՆՅՈւ ՄԻԼՖՈՐԴ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆրորդ քաղաքի հայությունը դրամահավաք է կազմակերպել Տիգրանակերտի (Դիարբեքիրի) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, մայիսի 17-ին կայացած բարեգործական երեկոյին ներկա են եղել եկեղեցու վերանորոգման գործում առանցքային դերակատարություն ունեցած անձիք` Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը և Դիրաբեքիրի նախկին նահանգապետ Օսման Բայդեմիրը: Եկեղեցու վերականգման գործում ունեցած իրենց ավանդի համար նրանց շնորհվել են համապատասխանաբար` «Կյանքի նվաճում» և «Հայերի ընկերները» մրցանակաները:

Դիրաբեքիրի նախկին նահանգապետ Օսման Բայդեմիրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ այսօրվա սերունդները դեռ զգում են անցյալի ցավը: «Չնայած բոլոր տառապանքներին` մենք պետք է առաջ շարժվենք և ուղղենք իրավիճակը: Մեր հայ եղբայրները պետք է իրենց զգան այս եկեղեցու տերերը, քանզի հայերը Դիարբեքիրի մի մասնիկն են»,- հավելել է նա:

Իր հերթին Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը ներկայացրել է, թե ինչպես է Սփյուռքի և Ստամբուլի հայությունը միասնական աշխատել վերակառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար: «Ծրագիրը ներողություն հայցելու կարևոր նշան է»,- ասել է նա` ընդգծելով, որ եկեղեցին ամենաշատ այցելվածներից է Թուրքիայում և մի շարք հասարակական միջոցառումներ է հյուրնկալում:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980 թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից