Հասարակական

Հանրապետության ավտոճանապարհներին հունիսի 9-ից կգործարկվեն նոր արագաչափեր

1 րոպեի ընթերցում

Հանրապետության ավտոճանապարհներին հունիսի 9-ից կգործարկվեն նոր արագաչափեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ավտոճանապարհներին հունիսի 9-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Մ-2 «Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 238-րդ կմ-ում (Գորիս քաղաքի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Մ-3 «Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման»միջպետական նշանակության ավտոճանապարհի 42.3-րդ կմ-ում (Կարբի գյուղի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում