Հալեպի Նոր Գյուղ թաղամասում այսօր իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հունիսի 3-ի առավոտյան ժամերին քաղաքի տարբեր թաղամասերում շարունակվել է հրետակոծությունը ու հրթիռակոծությունը: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Ահաբեկչական խմբավորումները ռմբակոծել են քաղաքի 2 կարևոր հիվանդանոցներ՝ «Առ Ռազի» պետական և «Ֆրիշո» հիվանդանոցները:

Հալեպի նախորդ օրվա ռմբակոծության թիրախում հայտնված հայկական Նոր Գյուղ թաղամասում այսօր իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է: Ռազմաճակատային իրավիճակ չկա: Նոր Գյուղի որոշ շրջաններ ամայացած են: Բնակիչները տեղափոխվել են ավելի ապահով վայրեր: Հայերից ոմանք գիշերել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնահարկում:

Չնայած այս դժվար կացությանը, հալեպահայերը մասնակցում են Սիրիայում ընթացող նախագահական ընտրություններին:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով կրկին հայ է զոհվել` Անդրանիկ Գանթարջյանը, ում մարմինը գտնվել է ավերված շենքի փլատակների տակ: Նոր Գյուղում գազի տակառների ընկնելու հետևանքով վիրավորվել է Մանուկ Ղազելյանը: Նրա վիճակը, բարեբախտաբար, կայուն է: Եվս մեկ հայ` Հովսեփ Արամյանը, վիրավորվել է Ջալաա թաղամասում հրդասանդ ընկնելու հետևանքով: Աղբյուրի տեղեկացմամբ` Հոսվեփ Արամյանի վիճակը կայուն է:

Վերջին շրջանում Հալեպում վիրավորվել է մոտ 4 տասնյակ հայ:

ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվը գերազանցելէ 150 հազարը:Բացի այդ, զոհված հայերի թիվը հասել է 100-ի:

Հայերեն

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ