Հայ ըմբիշները մեդալների մեծ հավաքածուով են վերադառնում Իտալիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 30-31-ին զուգահեռաբար ընթացած ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի միջազգային մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան:

Ազատ ոճի ըմբշամարտի «Sassari city» անվանումը կրող մրցաշարում, որն այս տարի կազմակերպվել էր 19-րդ անգամ, Հայաստանի ներկայացուցիչներից Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) գրավեցին 1-ին տեղերը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ)՝ 3-րդ տեղերը: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Իտալիայում հանդես եկավ գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչԱրայիկ Բաղդադյանիղեկավարությամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը`նվաճելով2 ոսկե և 3 բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նույն քաղաքում ու մարզասրահում արդեն 33-րդ անգամ կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Milone Trophi» անվանումը կրող հեղինակավոր մրցաշարում մեր ըմբիշներից հաղթողներ դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 66 կգ քաշային կարգի ըմբիշ Արամ Ջուլֆալակյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ 85 կգ քաշային կարգի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը՝ 3-րդ հորիզոնականը: Հունահռոմեական ոճի ըմշամարտի ՀՀ հավաքականը նման հաջողություննների հասավ ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոնԼևոն Ջուլֆալակյանիղեկավարությամբ և թիմային հաշվարկում գրավեց 2-րդ տեղը:

Հայերեն English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը