Կառլա Բրունի Սարկոզին առաջին անգամ մենահամերգ կտա Մոսկվայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի Սարկոզին առաջին անգամ մենահամերգ կտա Մոսկվայում: Հանրաճանաչ երգչուհու միակ ելույթը կկայանա հունիսի 2-ի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի Երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրունին Մոսկվա է ժամանել իր առաջին համաշխարհային մեծ շրջագայության շրջանակներում: Ռուսաստանցի հանդիսականը համերգի ընթացքում կունկնդրի ինչպես արդեն հայտնի երգեր, այնպես Էլ նոր ստեղծագործություններ:

Բրունիի համերգի տոմսերը վաճառքի Էին հանվել ապրիլի սկզբին: Դրանց արժեքը եղել Է 1200-ից մինչեւ 7 հազար ռուբլի: Երգչուհու հյուրախաղերի կազմակերպիչների խոսքով՝ սպասվում Է անշլագ: Ինչպես եւ Սանկտ Պետերբուրգում, որտեղ Միխայլովյան թատրոնի բեմում նա ելույթ կունենա հունիսի 4-ին: «Ես անհամբերությամբ եմ սպասում Ռուսաստանում կայանալիք ելույթներիս»,- ասում Է ֆրանսուհին:

Կառլա Բրունին երգչուհու կարիերան սկսել Է 1997 թվականին: 2002 թվականին նա թողարկել Է իր «Ինչ-որ մեկն ինձ ասաց» առաջին ալբոմը՝ իր գրած ֆրանսերեն եւ իտալերեն երգերով: Իսկ 5 տարի անց թողարկվել Է «Առանց խոստումների» երկրորդ ձայնապնակը: 2008 թվականի փետրվարին Կառլա Բրունին դարձել Է Ֆրանսիայի առաջին տիկինն՝ ամուսնանալով Նիկոլա Մարկոզիի հետ: Եվ նույն տարվա հուլիսին թողարկվել Է «Կարծես թե ոչինչ չի պատահել» վերտառությամբ նրա երրորդ ալբոմը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում