Շոու բիզնես

Փոլ Մակարտնին ապաքինվել Է ու մեկնել Ճապոնիայից

1 րոպեի ընթերցում

Փոլ Մակարտնին ապաքինվել Է ու մեկնել Ճապոնիայից

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռոք-երաժիշտ սըր Փոլ Մակարտնին, որը Տոկիոյում հոսպիտալացվել Էր վիրուսային վարակի պատճառով, ապաքինվել Է եւ մկնել Ճապոնիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել Է France-Press գործակալությունը՝ վկայակոչելով համերգային շրջագայության կազմակերպիչներին:

Կազմակերպիչների խոսքով՝ Մակարտնին «բավականաչափ ապաքինվել Է ինքնաթիռով մեկնելու համար»: Թե հատկապես ուր Է ուղեւորվել երաժիշտը, չի հաղորդվում:

Մակարտին հոսպտալացվել Էր այն բանից հետո, երբ հիվանդությունը, որի պատճառով նա չեղյալ Էր հայտարարել մի շարք համերգներ Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, ավելի Էր բարդացել:

Ավելի վաղ Մակարտինին հիվանդության պատճառով չեղյալ Էր հայտարարել չորս համերգ Ճապոնիայում, ինչպես նաեւ մեկ համերգ Սեուլում: Հաջորդ ամսին բրիտանացի երաժշտի համար պլանավորված են մի քանի շոուներ ԱՄՆ-ում: Դրանց չեղարկման մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում