Սպորտ

ՖԻԴԵ-ի տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում է նաև Արշակ Պետրոսյանը

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում է նաև Արշակ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակեց այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են 2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:

Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ներկայացված է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալին, որը շնորհվում է աշխարհի տղամարդկանց լավագույն մարզչին: Այս անվանակարգում թեկնածուների մեջ է նաեւ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը: Տիգրան Պետրոսյանի անվան մեդալի (այն շնորհվում է առանձնահատուկ նվաճումների համար) թեկնածուների մեջ է Իգոր Զայցեւ-Աղայանը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը եղել է, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի եւ Անատոլի Կարպովի մարտավկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Armchess.am կայքը:

ՖԻԴԵ-ի «փառքի սրահին» արժանանալու թեկնածուների մեջ է հայկական շախմատի լավագույն մարզիչներից մեկը` Օլեգ Դեմենտեւը, ով մարզել է, մասնավորապես, Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին: Դափնեկիրների անունները ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում