Շոու բիզնես

Ջասթին Թիմբերլեյքի երկրպագուները կարող են նկարահանվել երգչի նոր տեսահոլովակում

1 րոպեի ընթերցում

Ջասթին Թիմբերլեյքի երկրպագուները կարող են նկարահանվել երգչի նոր տեսահոլովակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը հնարավորություն է ընձեռել իր երկրպագուներին նկարահանվել իր նոր տեսահոլովակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է երգիչը: Տեսահոլովակում նկարահանվելու համար երկրպագուները պետք է պարզապես փոփ աստղի Ինսթագրամի էջում տեղադրեն իրենց սիրո պատմությունները` #NotABadLoveStory հեշթագով:

Թիմբերլեյքն անձամբ կընտրի ամենալավ պատմությունները, և հաղթողները հնարավորություն կստանան նկարահանվել նրա հաջորդ տեսահոլովակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում