Շոու բիզնես

Փոլ ՄքՔարթնին հոսպիտալացվել է Տոկիոյում. համերգային շրջագայությունը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Փոլ ՄքՔարթնին հոսպիտալացվել է Տոկիոյում. համերգային շրջագայությունը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համերգային շրջագայությամբ Ճապոնիայում գտնվող Փոլ ՄքՔարթնին հոսպիտալացվել է վիրուսային վարակի սրացման պատճառով: Չեղյալ են հայտարարվել փոփ-աստղի համերգները Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fox News-ը, ճապոնական լրատվամիջոցները հայտնել են, որ 71-ամյա ՄքՔարթնին անցած շաբաթ ներողություն էր խնդրել երկրպագուներից մի քանի այլ համերգների հետաձգման համար: Դրանից ի վեր նրա առողջական վիճակը գնալով վատթարացել է: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ճապոնացի երկրպագուներին իրենց սիրո, սատարող հաղորդագրությունների և ըմբռնման համար: Հույս ունեմ շուտով տեսնել ձեզ բոլորիդ»,- ասել էր «Բիթլզ»-ի նախկին անդամը:

Երաժշտի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն հաստատել լուրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում