Կառավարման խորհրդարանական ձևին անցումն այլընտրանք է կիսանախագահական մոդելին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի դիտարկմամբ` ներկայիս կառավարման կիսանախագահական մոդելով հանրապետության նախագահը պետք է ոչ միայն ուղղակի ընտրված լինի, այլև վայելի պառլամենտական մեծամասնության աջակցությունը, որը թույլ չի տալիս կառավարման համակարգում ընտրել զսպումների, հակակշիռների արդյունավետ մեխանիզմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հրայր Թովմասյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկման ժամանակ: «Մենք, միշտ խոսելով մեր մոդելի մասին, ասում ենք, որ Հայաստանին պետք է ուժեղ նախագահ: Հիմա տեսնենք, թե որտեղից է այդ ուժը նրան: Ներկայիս կիսանախագահական մոդելով ուժեղ նախագահ ունենալու համար պետք է նա ընտրվի և ունենա մեծամասնություն պառլամենտում: Հակառակ պարագայում մենք տեսնանք, թե ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ հարևան Վրաստանում, երբ նախագահը կարող է սպասարկող մեքենա չունենալ, նրա աշխատակազմի գազամատակարարումը կարող է անջատվել պառլամենտական մեծամսնության որոշմամբ: Մենք տեսանք, որ այդ համակեցության կանոնների պարագայում, երբ տարբեր քաղաքական ուժեր էին հանրապետության նախագահը և պառլամենտական մեծամասնությունը, շատ թույլ նախագահի հետ գործ ունենք: Այսինքն` ուժեղ նախագահը պետք է ունենա նաև պառլամենտական մեծամասնության աջակցությունը, այլապես շատ թույլ նախագահի մասին կլինի խոսքը»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով էլ` կիսանախագահական կառավարման համակարգը, ինչպիսին ամրագրված է ներկայում գործող ՀՀ Սահմանդրությունում, առաջ է բերում մի շարք խնդիրներ: «Խնդիրներից առաջինը քաղաքական պատասխանատվության բացակայությունն է և գործադիր իշխանությունում համակարգային ամբողջականության բացակայություն, այնուհետև քաղաքական մենիշխության հիմնախնդիրն է, երրորդը` պետական իշխանության գերկենտրոնացումը, որը երկրորդի ածանցյալն է, հետևանքը: Չորրորդն էլ համակեցության խնդիր, երբ նախագահն ու պառլամենտը տարբեր ուղղության կողմնակիցներ են և չկան ինստիտուցիոնալ լուծումներ այդ հակամարտությունները լուծելու համար»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Զեկուցողների խոսքով` հաշվի առնելով այդ խնդիրները, առաջացել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժշետությունը: «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ցույց է տվել այս մոդելի բացասական կողմերը, ինչպես նաև, թե ինչ է պետք անել համակարգի շրջանակներում, որ այն մոտենա դասական կիսանախագահական համակարգին: Չնայած դրանով էլ ինքնին խնդիրը չենք լուծելու, այդ առաջարկները կարող են մեղմացնել բացասական հետևանքները: Դրանով է պայմանավորված, որ հանձնաժողովն առաջարկել է պառլամետական կառավարման ձևին անցնելու հնարավորությունը»,-փաստեց Հրայր Թովմասյանը:

«Այս կամ այն մոդելի ընտրություն պետք է կատարեն քաղաքական ուժերն ու ՀՀ նախագահը: Մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակը պետք է կարողանանք օգտագործել քննարկումներ իրականացնելով և համապատասխան առաջարկություններ ստանալով, որոնք ամփոփելով հանձնաժողովը ցանկանում է վերջնական որոշում կայացնել` հստակ լուծումներով` առանց այլընտրանքների»,-հավելեց Վարդան Պողոսյանը:

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մայիսի 20-ից մեկնարկել է հանրային քննարկումների շարքը: Մայիսի 21-ին քննարկումն ընթանում է «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրության լուծումներով» թեմայով:

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում