Ջասթին Թիմբեռլեյքն ստացել Է Billboard Music Awards-ի յոթ մրցանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Ջասթին Թիմբեռլեյքն ստացել Է Billboard Music Awards-ի յոթ մրցանակ: Հեղինակավոր երաժշտական պարգեւների հանձնման արարողությունը մայիսի 18-ին կայացել Է Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թիմբեռլեյքը հաղթել Է, այդ թվում, «Տարվա լավագույն արտիստը» գլխավոր անվանակարգում:

Imagine Dragons խումբն ստացել Է հինգ պարգեւ, որոնց թվում Է «Լավագույն ռոք-դուետը կամ խումբը»: Երգչուհի Լորդը ճանաչվել Է «տարվա հայտնագործությունը», իսկ նրա "Royals" երգը հաղթել Է «Լավագույն ռոք-կոմպոզիցիա» անվանակարգում:

Մյուս հաղթողների թվում են՝ քանթրիի կատարող Լյուկ Բրայանը, ռեպեր Էմինեմը եւ Մարկ Էնթոնին:

Արարողության ամենահիշարժան իրադարձությունն Է դարձել փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի «դուրս գալը» բեմ. հանդիսականները տեսել են նրա հոլոգրամը, որը դժվար Է տարբերել իսկական լեգենդար երգչից: Հոլոգրաֆիական Ջեքսոնը հանդիսականների հիացական ճիչերի ներքո կատարել Է "Slave to the Rhythm" կոմպոզիցիան հանգուցյալ երգչի «Xscapeե նոր հետմահու ալբոմից՝ նախկինում անհայտ կոմպոզիցիաներով:

Billboard Music Awards-ը հանձնվում Է ամեն տարի: Grammy-ի եւ American Music Awards-ի հետ մեկտեղ այս մրցանակն ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկն Է ԱՄՆ-ում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ