Շոու բիզնես

Մայքլ Ջեքսոնի նոր ալբոմը գլխավորել Է Մեծ Բրիտանիայի երաժշտական չարտերը

1 րոպեի ընթերցում

Մայքլ Ջեքսոնի նոր ալբոմը գլխավորել Է Մեծ Բրիտանիայի երաժշտական չարտերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարի առաջ մահացած Մայքլ Ջեքսոնի «Xscape» սկավառակը, որը թողարկվել է անցյալ շաբաթ, մայիսի 18-ին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում գլխավորել է չարտերը: Հետմահու ալբոմը բովանդակում է Ջեքսոնի՝ նախկինում չթողարկված միանգամից ութ թրեք: Օրիգինալ ձայնագրությունները նա կատարել է տակավին 1983 – 1999 թվականներն ընկած ժամանակամիջոցում: Դրանց լրացուցիչ փայլ են տվել արդի այնպիսի հայտնի պրոդյուսերներ, ինչպիսիք են Թիմբալենդը, Ռոդնի Ջերքինսը եւ նորվեգական Stargate երկյակը:

Ջեքսոնի մահվանից հետո արդեն լույս են տեսել «Michael» (2010) եւ «Immortal» (2011) ալբոմները, որոնք նույնպես ներառել են երգչի՝ նախկինում չհրատարակված ձայնագրությունները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում