Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մայիսի 22-ին հանդես կգա Սանկտ ՊետերբուրգիՄարիինյան թատրոնիհամերգային դահլիճում:«Արմենպրես»-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պատաասխանատու Մելինե Հակոբյանը տեղեկացրեց, որ երեկոյի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարության ներքո Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա մենակատարներ Մարկ Բուշկովի (ջութակ), Հրաչուհի Բասսենցի (սոպրանո) ևՅուրի Վլասովի(բաս) հետ: Համերգային ծրագիրը ներառում է Ա.Պետրովի, Յ.Սիբելիուսի, Ջ.Վերդիի, Ալ.Բորոդինի և Վ.Ա.Մոցարտի ստեղծագործությունները:

1996 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: «Երաժշտական Օլիմպոս»-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժշտական արվեստի բոլոր սիրահարներին ուկնդրելու լավագույններից լավագույն երիտասարդ կատարողներին և ծանոթանալու կատարողական արվեստի այսօրվա մակարդակին և դրա զարգացման միտումներին:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում