ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դաշբության դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Արամ MP3-ին` ««Եվրատեսիլ 2014» միջազգային մրցույթում հրաշալի ելույթի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեսպանությունը նշել է. «Դա ֆանտաստիկ երգ էր, որը նա հրաշալի կատարեց: Ռուսաստանցի հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատեց նրան` քվեարկության ժամանակ Արամին12 միավոր և առաջին տեղ տալով: Նա իսկապես արժանի էր դրան: Ապրե'ս, Արամ»: ՀՀ-ում ՌԴ եսպանությունը նոր հաղթանակներ է մաղթել հայ երգչին: