Արազ Օզբիլիսը կոչ է անում քվեարկել Արամ MP3-ի օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կոչ է արել «Եվրատեսլի 2014» երգի մրցույթում քվեարկել Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«10.05.2014: Մեծ եզրափակիչ: Չենք մոռանում քվեարկել Արամ MP3-ի օգտին` #7: Հաղթենք «Եվրատեսիլ»-ում միասին»:

«Եվրատեսիլ 2014»-ի մայիսի 10-ին կայանալիք եզրափակչում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա 7 համարի ներքո: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից` Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Եվրատեսիլ 2014» մրցույթը անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Հայերեն Русский

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

ԿԸՀ նախագահի ճեպազրույցը

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա