Շոու բիզնես

Հայաստանը 15-րդը կհրապարակի «Եվրատեսիլ»-ի քվեարկության արյունքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 15-րդը կհրապարակի «Եվրատեսիլ»-ի քվեարկության արյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված են «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին մասնակցող երկրների` իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով escxtra.com կայըք, Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը:

Երեսունյոթ երկրներումքվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերենով:

Մայիսի 9-ին տեղի է ունեցել մրցույթի գլխավոր փորձը, որի ժամանակ մասնակից երկրների պրոֆեսիոալ ժյուրիներն արդեն տվել են իրենց ձայները մասնակիցներին:

«Եվրատեսիլ 2014»-ի մայիսի 10-ին կայանալիք եզրափակչում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա 7 համարի ներքո: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից` Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«Եվրատեսիլ 2014» մրցույթը անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում