ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 11-ին ԱՄՆ Պալմ Սփրինգս քաղաքում կայանալիք World Armenian Entertainment Awards մրցանանակաբաշխությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:Մրցունակաբաշխության պաշտոնական waa.am կայքում գրված է, որ միջոցառումը նպատակ ունի յուրահատուկ հարգանքի տուրք մատուցել երաժշտության, հեռուստատեսության, նորաձևության ոլորտը ներկայացնող տարբեր արտիստներին: Այն հանդիսատեսին կներկայանա 12 անվանակարգերով:
World Armenian Entertainment Awards-ը հեռարձակվելու է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ավստրալիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքում: Ակնկալվում է, որ այն կդիտի մոտ 5 միլիոն մարդ նաև USArmenia կայքի ուղիղ հեռարձակման միջոցով: Միջոցառումը կազմակերպում է USArmenia հեռուստաընկերությունը «Agua Caliente Casino Resort Spa» ընկերության հետ համատեղ: