Պաշտոնական

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ պետություններին՝ Քեսաբի հարցում դիրքորոշման համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ պետություններին՝ Քեսաբի հարցում դիրքորոշման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակշնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, իր ելույթում Սերժ Սարգսյանը հիշեցրել էՀավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում հանգամանորեն խոսվել Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկվել են Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: «Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան»,- նշել է ՀՀ Նախագահը:

Դիմելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին` Սերժ Սարգսյաննընդգծել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում