Շոու բիզնես

«Եվրատեսիլ 2014»-ի երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 15 երկրի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2014»-ի երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 15 երկրի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին: Մասնակից 15 երկրների ներկայացուցիչներից եզրափակիչ կանցնեն միայն տասը: «Արմենպրես»- ի փոխանցմամբ` երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն Ավստրիան, Բելառուսը, Մակեդոնիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հունաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Լիտվան, Մալթան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան և Շվեյցարիան ներկայացնող երգիչները:

«Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ն մայիսի 6-ին տեղի ունեցած առաջին կիզաեզրափակիչում անցավ եզրափակիչ փուլ: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը`Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Հունգարիան, Հայաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Ուկրաինան, Ադրբեջանը,ընտրվեցին ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Մեր երկրի պատվիրակը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո` ներկայացնելով «Not alone» երգը: Նա ելույթի ժամանակ բեմում միայնակ էր առանց բեք-վոկալի կամ այլ արտիստների մասնակցության` ներկայացնելով առաջին հերթին ազդեցիկ վոկալ:

«Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները մայիսի 7-ին, Euroclub VEGA սրահում հանդես են եկել միասնական համերգով: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, Գերմանիայի ներկայացուցիչ Էլաիզան և Ուկրաինան ներկայացնող Մարիա Երեմչուկը հերթով ներկայացրել են մրցույթի իրենց երգերը, ինչպես նաև կատարել են երկուական այլ ստեղծագործություն իրենց երգացանկից:

«Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Համաձայն մրցույթի կանոնադրության` միանգամից եզրափակիչ են անցնում մրցույթի հիմնադիր հանդիսացող «մեծ հնգյակի» երկրները, ինչպես նաև 2013 թվականի հաղթող Դանիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում