ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական սլավոնական համալսարանի մեծ դահլիճում մայիսի 12-ին տեղի կունենա «Երաժշտությունը լեզուների միջով» (Music through Languages) խորագրով համերգը:Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ համալսարանից, համերգին կասմակցի նաև «Նեմրա» հայկական ռոք-խումբը:Կազմակերպիչները համոզված են, որ իրենց կհաջողվի «վառել» այս գարունը վառ գույներով: Միջոցառման մուտքն ազատ է:
«Նեմրա» հայկական ռոք-խումբը 2014 թվականի փետրվարի 17-ին կայացած համերգով նշել էր իր հիմանդրման երկամյակը:2013 թվականի օգոստոսի 28-ին «Ստոպ» ակումբում հանդիսատեսին էր ներկայացել իր առաջին համերգով:Թեեւ խումբը ձեւավորվել է 2011 թվականի ամռանը, իր բուն գործունեությունն սկսել է 2012 թվականի փետրվարի 17-ին:Շուտով խումբը կներկայանա իր առաջին տեսահոլավակով, իսկ երգացանկի մյուս մասը ձայնագրման և ստեղծման փուլում է: