Շոու բիզնես

Հայաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները համատեղ համերգ կունենան «Եվրատեսիլ-2014»-ի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի,  Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները համատեղ համերգ կունենան «Եվրատեսիլ-2014»-ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները մայիսի 7-ինEuroclub VEGA սրահում հանդես կգան միասնական համերգով, որը կմեկնարկի Դանիայի ժամանակով 20:00-ին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, Գերմանիայի ներկայացուցիչ Էլաիզան և Ուկրաինան ներկայացնող Մարիա Երեմչուկը հերթով կներկայացնեն մրցույթի իրենց երգերը, ինչպես նաև կկատարեն երկուական այլ ստեղծագործություն իրենց երգացանկից:

Կայանալիք համերգին երգիչները հնարավորություն կունենան նաև հաղորդակցվել իրենց երկրպագուների հետ` Eurovision DJ-ի կողմից ապահոված երաժշտության ներքո:

Երեկոյի ընթացքում ներկաներին նաև այլ անակնկալներ են սպասում:

«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ն մայիսի 7-ին տեղի ունեցած առաջին կիզաեզրափակիչում անցավ եզրափակիչ փուլ: Մեր երկրի պատվիրակը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո` ներկայացնելով «Not alone» երգը: Նա ելույթի ժամանակ բեմում միայնակ էր առանց բեք-վոկալի կամ այլ արտիստների մասնակցության` ներկայացնելով առաջին հերթին ազդեցիկ վոկալ:

Երգչի բեմական հագուստը մոխրագույն էր, այն հեղինակել է դիզայներ Արամ Նիկոլյանը: Նա բաճկոնի վրա կրում էր հայկական դրոշի գույներով շեղանկյունաձև զարդ, որը նախքան ելույթը Հայաստանի մասին պատմող տեսաբացիկում երգիչը իր ձեռքերով պատրաստում է Հայաստանի խորհրդանիշներից մեկից` նուռից:

Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը`Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Հունգարիան, Հայաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Ուկրաինան, Ադրբեջանը,ընտրվեցին ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Համաձայն մրցույթի կանոնադրության` միանգամից եզրափակիչ են անցնում մրցույթի հիմնադիր հանդիսացող Մեծ հնգյակի երկրները, ինչպես նաև 2013 թվականի հաղթող Դանիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում