Պաշտոնական

Ե. Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, Հ. Մանուկյանն` արդարադատության, Ա.Գրիգորյանը` բնապահպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Ե. Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, Հ. Մանուկյանն` արդարադատության, Ա.Գրիգորյանը` բնապահպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն`Երվանդ Զախարյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, Հովհաննես Մանուկյանն` արդարադատության, Արամայիս Գրիգորյանը` բնապահպանության նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը նշանակումների մասին որոշումները կայացրել է` ղեկավարվելովՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

ՀՀ Նախագահը նաև հրամանագրեր է ստորագրել Երվանդ ԶախարյանինՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից, իսկ Հովհաննես Մանուկյանին`Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում