Երկրպագուներն ու ընկերները Երևանից Արամ MP3-ին սատարող անակնկալ են մատուցելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն սատարման պակաս չի զգա: Մայիսի 2-ին նրա ընկերները, երկրպագուներն ու պարզապես ակումբային կյանքը սիրող մարդիկ կհավաքվեն Երևանի «Կամի» ակումբում, որի նախաձեռնությամբ հետաքրքիր անակնկալ կմատուցվի երգչին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման մենեջեր Իննա Մկրտչյանը պատմեց, որ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակներին սատարելուն ուղղված նման նախաձեռնությամբ իրենք հանդես են գալիս առաջին անգամ:

«Միջոցառման ընթացքում կնկարահանվի տեսահոլովակ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն մոտնաժվելուց հետո կուղարկվի Արամ MP3-ին»,- պատմեց Մկրտչյանը` նաև տեղեկացնելով, որ տեսանյութից բացի ցանկացողները կկարողանան ուղղել Արամ MP3-ին նաև իրենց մաղթանքները հատուկ պաստառի վրա գրառումներ կատարելով:

Երգիչն այս ամենի մասին տեղյակ չէ, և, կազմակերպիչների հավաստմամբ, սա անակնկալ է լինելու նրա համար:

Մկրտչյանի խոսքով, կայանալիք միջոցառմանն ակնկալվում է մոտ 100-200 մարդկանց ներկայություն, որտեղ երաժշտությունը նույնպես կտարածի եվրատեսիլյան շունչը: Ողջ միջոցառման ընթացքում, դիջեյի ուղեկցությամբ, կհնչեն մրցութի տարբեր տարիների, Հայաստանի և այլ երկրների մասնակիցների երգերը:

Առաջիկայում ակումբը ծրագրում է նման սատարման երեկոները պարբերական դարձնել:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն ապրիլի 27-ից արդեն Կոպենհագենում է, իսկ ապրիլի 28-ին մեր պատվիրակ Արամ MP3-ն իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում: Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը ԳրիգորԳասպարյանն է: Երգն արտահայտում է «պայքարիր հանուն սիրո» գաղափարը: Մեր մասնակցի Not alone երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է`ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով: 2014 թվականի մայիսին կայանալիք համեվրոպական մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենան դիտել ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում` Առաջին ալիքի հեռուստադիտողները:

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա