Պաշտոնական

Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար

3 րոպեի ընթերցում

Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը նշանակման որոշումը կայացրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

ՀՀ Նախագահիմեկ այլ հրամանագրով` Գագիկ Խաչատրյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ որոշումը Սերժ սարգսյանը կայացրել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը:

Գագիկ Խաչատրյանը ծնվել է 1955թ. նոյեմբերի 26-ին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում:

Կրթություն

1977թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը

1987թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը. մասնագիտությունը` «Արդյունաբերական էլեկտրոնիկա» և «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն»: Ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1977-1978 թթ. - Ինժեներ-էլեկտրոնիկ, «Էլեկտրոն» գործարան

1978-1984 թթ. - Սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար, ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտե

1984-1986 թթ. - Բաժնի վարիչ, Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկում

1986-1989 թթ. - Սկզբնական կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար, Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկում

1989-1996 թթ. - Առաջին փոխտնօրեն, Նաիրի ագրոֆիրմա

1996 թ. - Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ

1996-1999 թթ. - Մաշտոցի շրջանի հարկային տեսչության պետ

1999-2000 թթ. - Էրեբունու շրջանի հարկային տեսչության պետ

2000 թ.- Շահումյանի շրջանի հարկային տեսչության պետ

2000-2001 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ

2001- 2008 թթ. - ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

2008 թ. - ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահ

2008 թ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

2011 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Գագիկ Խաչատրյանին շնորհվել է ՀՀ մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում