Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունը կորոշվի հանրային քննարկումներից հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակում առաջարկված պետական կառավարման համակարգի խորhրդարանական մոդելը կարող է փոփոխությունների ենթարկվել հանրային քննարկումներից հետո։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ նշելով, որ այս հարցը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում բավական լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ «Իշխանության վերաբաշխման հետ կապված հարցը, իրոք, վիճելի է։ Հայեցակարգի նախագծում մենք առաջարկել էին խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն, ինչպես տեսնում ենք, դա միանշանակ չընդունվեց հասարակության շրջանում։ Եթե մենք հանրային քննարկումների ընթացքում հասկանանք, որ այս առաջարկված տարբերակը չի ընդունվում հասարակության կողմից, ապա հնարավոր է պետական կառավարման ձևը մնա անփոփոխ՝ հետագայում ևս այս խնդրին ուշադրություն դարձնելու պայմանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունն առաջարկվել է՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի մթնոլորտը և իրավակիրառ պրակտիկան։ «Քննարկումների արդյունքում որոշվեց, որ մենք կարող ենք առաջարկել խորհրդարանական կառավարման ձև, որը կարող է լուծել այն խնդիրները, որոնք լուծում չեն ստանում կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում։ Հանձնաժողովը գտնում է, որ որևէ պաշտոնյա չի կարող ունենալ իշխանություն` առանց պատասխանատվության»,-ասաց նա։ Դանիելյանը նշեց, որ առաջարված տարբերակը համարվում է այլընտրանքային և մոտակա մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի՝ այն կկրիառվի, թե ոչ։ Իսկ հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հունիսի 30-ին։

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը։ Հայեցակարգում ներկայացված էին այն փոփոխությունները, որ նախագահին ներկայացվելուց և հանրային քննարկումներից հետո, կարող էին տեղ գտնել Սահմանադրության մեջ։

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին