«Եվրատեսիլ-2014»-ի բեմում Արամ MP3-ն միայնակ է լինելու

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ն և մեր պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ կմեկնարկի և կրրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Ապրիլի 26-ին հրավիրված ասուլիսում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ իրենք կլինեն առաջին պատվիրակությունը, որը կժամանի մրցույթը հյուրընկալող քաղաք: Պատվիրակության կազմում են լինելու Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը, մեր պատվիրակի «Վիտամին» ակումբի ընկերները, ավելի քան 30 մարդ:

«Մեր պատվիրակությունն այս տարի ամենամեծ պատվիրակություններից մեկն է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրեց Գասպարյանը:

Նրա խոսքով, Արամ MP3-ի երգն ունի լավագույնը ճանաչվելու բոլոր հնարավորությունները:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր պաշտոնական գործընկերոջը` Ucom ընկերությանը, որն առաջին օրից քաջալերել է մեզ, ինչպես նաև նշենք, որ Yerevan mall-ում մրցույթային առաջին օրը` մայիսի 6-ին ժամը 22:00-ից բոլոր ցանկացողները կարող են հետևել մրցույթի ողջ ընթացքին»,- պատմեց «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատուն` հավելելով, որ այս ողջ ընթացքում մեր պատվիրակի կողքին է եղել աշխարհահռչակ Burberry բրենդը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Գասպարյանը անդրադառնալով շոուին, նշեց, որ Արամ MP3-ն բեմում կլինի միայնակ, առանց բեք-վոկալի:

«Հանրային հեռուստաընկերությնա խումը, Արամ MP3-ի թիմը, քննարկել է բազմաթիվ տարբերակներ, սակայն մենք եկանք այն եզարակցոըթյան, որ երգն իր տրամաբանությամբ հնչեղ և տպավորիչ կլինի, եթե Արամ MP3-ն բեմում լինի մենակ»,- ընդգծեց Գասպարյանը` ավելացնելով, որ բեմում երգը կուղեկցվի բարձր տեխնոլոգիանրեով գրաֆիկական և լուսային էֆեկտներով:

«Ես բեք-վոկալ չեմ ունենալու ոչ թե այն պատճառով, որ ինձ բեք-վոկալ պետք չէ, այլ տեսահոկավակում ևս այն չկա, և այս երգին չէր համապատախանում բեք-վոկալը»,- պարզաբանեց մեր երկրի պատվիրակը:

Արամ MP3-ն պատմեց նաև իր ստացած տպավարությունները համերգային շրջագայությունից, որը մեկնարկել էր մարտի 25-ին Ռուսաստանում, այնուհետև շարունակվել Եվրոպայում` ընդգրկելով Վարշավան, Համբուրգը, Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, Ամստերդամը, Մարսելը, Ստրասբուրգը, այլ քաղաքներ: Արմելո քաղաքում` հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, նա հոլանդացի ռեփերներից առաջարկ է ստացել նկարահանվել նաև Հայոց ցեղսապանությանը նվիրված տեսահոլավակում, ինչին սիրով համաձայնել է:

«Ծանրաբեռնված շրջան է եղել, գերծանրաբեռնված, հետաքրքիր անակնկալներով, փորձութուններով լի շրջան է եղել»,-նկատեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Մեր պատվիրակի առաջին փորձը տեղի կունենա ապրիլի 28-ին:

«Նախքան շրջագայությունը անհանգստություն ունեի, սակայն հիմա այդ անհանգստությունն անցել է»,- պատմեց Արամ MP3-ն` ավելացնելով, որ տրամադրությունը լավ է, մարտական, եվրատեսիլյան և բարձր :

Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզափակիչ փուլի ընթացքում` առաջին համարի ներքո: Երկրրոդ կիեսաեզրափակիչ փուլը տեղի կունենանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

«Եվրատեսիլ 2014»-ին կմասնակցեն 37 երկրի ներկայացուցիչներ: Մեր մասնակցի Not alone երգի տեսահոլովակը մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով ամենաառաջինն է` ավելի քան 2 մլն 200 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում են տեսնում Հայաստանի պատվիրակին: «Եվրատեսիլ 2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհանենի BSW Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին, հարող տարածքի հետ, կփոխակերպվի եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, երկրպագուներն ու լրագրողները: Մեր պատվիրակին սատարելու համար հայտնի արտիստների մասնակցությամբ տեսանյութ է նկարահանվել:

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա