Շոու բիզնես

Հայտնի են դարձել ավելի վաղ չհրատարակված ութ կոմպոզիցիաները, որոնք ընդգրկվել են Մայքլ Ջեքսոնի «Xscape» ալբոմում

1 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել ավելի վաղ չհրատարակված ութ կոմպոզիցիաները, որոնք ընդգրկվել են Մայքլ Ջեքսոնի «Xscape» ալբոմում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Epic Records ձայնագրման ընկերությունը նշել Է ավելի վաղ չհրատարակված ութ կոմպոզիցիաները, որոնք ընդգրկվել են փոփ երաժշտության արքա հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի «Xscape» նոր ալբոմում, որի միջազգային պրեմիերան տեղի կունենա մայիսի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տրեկթերթիկը բացում Է "Love Never Felt So Good" կոմպոզիցիան, որին հաջորդում են "Chicago"-ն, "Loving You"-ն, "A Place With No Name"-ն, "Slave To The Rhythm"-ն, "Do You Know Where Your Children Are"-ն "Blue Gangsta"-ն, տրեկների ցանկը եզրափակում Է "Xscape"-ն, որի տիզերն արդեն հասանելի Է YouTube ալիքով ունկնդրելու համար:

Epic Records-ի ղեկավար Էլ Էյ Ռեյդի խոսքով՝ սկավառակի վրա աշխատել են, մասնավորապես, պրոդյուսերներ Թիմբալենդը, Ռոդնի Ջերքինսը, Սթարգեյթը եւ Ջոն Մաքքլեյնը:

«Մայքլը թողել Է մի քանի կոմպոզիցիաներ: Մենք դրանք մեծ հպարտությամբ կներկայացնենք երկրպագուներին՝ հաշվի առնելով այն պրոդյուսերների պատկերացումները, որոնց հետ աշխատել Է կամ աշխատելու մեծ ցանկություն Էր հայտնում Ջեքսոնը»,-հայտնել Է Ռեյդը:

Ջեքսոնի մահից հետո լույս են տեսել "Michael" (2010)եւ "Immortal" (2011) ալբոմները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում